Арт МОНАКО'14

«Լավագույն պատկերասրահ» մրցանակ

«Բարձր արվեստ» կենտրոնը «ԱրտՄոնակո14»-ին



 

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս՝ ապրիլի 24-27-ը, Մոնակոյում կայացավ  «ԱրտՄոնակո» միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին երրորդ անգամ Հայաստանը ներկայացրեց  «Բարձր արվեստ» կենտրոնը՝ www.hi-artonline.com նախագծի հետ համատեղ:

«Բարձր արվեստ» կենտրոնի տաղավարում ցուցադրվում էին այնպիսի հայ դասականների աշխատանքներ, ինչպիսիք են Հովհաննես Այվազովսկին, Մարտիրոս Սարյանը, Վահրամ Գայֆեջյանը, Եղիշե Թադևոսյանը, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը, Մինաս Ավետիսյանը, աշխարհահռչակ սյուրռեալիստ Լեոն Թութունջյանը, աբստակցիոնիստ Արշիլ Գորկին: Այս աշխատանքների կողքին ներկայացված են եղել Աշոտ Հովհաննիսյանի, Վարուժան Վարդանյանի, Ռոբերտ և Հենրիկ Էլիբեկյան եղբայրների կտավները: Առանձին պատին տեղադրված է եղել Ժան Ժանսեմի հանրահայտ գործերից մեկը:

Ժամանակակիցներից ներկայացված էին Արա Հայթայանի, Ներսես Մելիքյանի, Տիգրան Ասատրյանի, Ռաֆայել Մեգալի աշխատանքները, քանդակագործ Արա Ալեքյանի  քանդակները, ինչպես նաև հանրահայտ ծաղրանկարիչ Վլադիմիր Աբրոյանի գործերը: Հայ հեղինակների թվով 28 աշխատանքներ:

 Ուշագրավ է, որ այս տարի «ԱրտՄոնակո’14» ցուցահանդես-տոնավաճառի խորհրդանիշը եղել է Լեոն Թութունջյանի «Կնոջ գլուխ» բրոնզե քանդակը: Այն փակցված է եղել  Գրիմալդի կենտրոնի մուտքի մոտ:

Ժամանակակից հեղինակների աշխատանքներից մեծ ուշադրության էին արժանացել հատկապես գեղանկարիչ Տիգրան Ասատրյանի «Տաթևացի տատիկը» գեղանկարը, քանդակագործ Արա Ալեքյանի «Փարաջանով» քանդակը և ծաղրանկարիչ Վլադիմիր Աբրոյանի գործերը: 

«Բարձր արվեստ» կենտրոնն իր ներկայացրած դասականների ընտրանիով ցնցեց հյուրերին իր արվեստի բարձր մակարդակով և բազմազանությամբ:

Այս տարի «ԱրտՄոնակո» ցուցահանդեսին մասնակցել է ավելի քան 70 պատկերասրահ ամբողջ աշխարհից:

 Յուրաքանչյուր տարի «ԱրտՄոնակո»-ն  մրցանակ է հանձնում 3 տարբեր անվանակարգերում: 2012-ին Հայաստանը ներկայացնող «Բարձր արվեստ» կենտրոնը ստացավ «Լավագույն գործ» մրցանակը: Լավագույն գործ էր ճանաչվել հանճարեղ աշխարհահռչակ գեղանկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի 1927 թվականին Փարիզում ստեղծած «Սկիզբ» պայմանական անունով 1-ինը համարվող եռաչափ տարածական նկարը:

Ուրախալի է, որ այս տարի նույնպես հայկական արվեստը ներկայացնող «Բարձր արվեստ» կենտրոնը վերադարձավ մրցանակով: Այս անգամ արժանացավ «Լավագույն ցուցադրություն» մրցանակին՝ շնորհիվ իր ներկայացրած բացառիկ ցուցադրության:

Կրկնակի հաճելի էր, որ այդ մրցանակը մեծ ուրախություն առաջացրեց նաև մեր սփյուռքի հարյուրավոր արվեստասեր այցելուների շրջանում, ովքեր 3 օր անընդմեջ այցելում էին դիտելու «Բարձր արվեստ» կենտրոնի ցուցադրությունը:

«ԱրտՄոնակո’14»  հոբելյանական տոնավաճառը տարբերվում էր իր բացառիկ ընտրությամբ, հատուկ ճոխությամբ և հրավիրված հատուկ հյուրերով:

Հետաքրքիր է, որ հատուկ հյուրերի շարքում էր Մարսելից եկած պատվիրակությունը՝ Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանի գլխավորությամբ: Պարոն փողքաղաքպետն իր ելույթի ժամանակ նշել է, որ Հայաստանը ներկայացնող «Բարձր Արվեստ» կենտրոնի ցուցադրությունը բացառիկ լավն է: Ներկայացված գործերի մակարդակը շատ բարձր է: Փոխքաղաքպետը նաև հայտնել է, որ Մարսելի քաղաքպետարանը նախատեսել է 2015-ը հայտարարել Հայաստանի տարի, և «Բարձր արվեստ» կենտրոնին հրավիրեց կազմակերպելու նմանօրինակ բարձր մակարդակի ցուցահանդես Մարսել քաղաքում: «Բարձր Արվեստ» կենտրոնը նվիրեց Մարսելի քաղաքապետարանին Վարդիթեր Կարապետյանի հեղինակած «Երգ» գեղնակարը:

«ԱրտՄոնակո» ցուցահանդես-տոնավաճառն  աշխարհի խոշորագույն իրադարձություններից մեկն է, որտեղ արվեստի նմուշներ ներկայացնելու հնարավորություն ունեն բացառապես պատկերասրահները: Այս միջոցառմանը մասնակցել ձգտող պետություններն ու պատկերասրահները ռեսուրս չեն խնայում՝ պատշաճ ներկայանալու համաշխարհային հեղինակություն վայելող «ԱրտՄոնակո» ցուցահանդես-տոնավաճառքին, քանի որ այն ոչ միայն համագործակցության դաշտ է ստեղծում, այլև՝ թույլ է տալիս աշխարհին ներկայացնել տվյալ երկրի արվեստը:

Ուրախ ենք և հպարտ, որ Հայաստանը ներկայացնող «Բարձր Արվեստ» կենտրոնը՝ ի դեմս <Շեդևր> պատկերասրահի, միջազգային այդ ցուցահանդեսում համարվել է լավագույնը:

 

           
             
             
             
             
             
             


© 2017 ООО "АА Аукцион" 2017
Сайт разработан и создан developWay CJSC