Լեւոն Թութունջյան

Դեկտեմբերի 22-ից 2013թ.  

“Առաջին անգամ Հայաստանում. Լևոն Թութունջյան. Գեղանկարներ ”


  Եզակի  հնարավորություն տեսնելու եվրոպական սյուրռեալիզմի  հիմնադիրներից մեկի շեդևրներ : Հայկական ծագմամբ նկարչի բացառիկ ստեղծագործությունները Հայաստանում են գտնվում  արվեստը գտնահատող կոլեկցիոներ Ս. Գրիգորյան ջանքերի շնորհիվ: Լեոն Թութունջյանը բարձր է գնահատվում աշխարհում որպես տաշիզմի հիմնադիր 1920-ական թթ.: Նրա նկարչությունը հիմնականում արտացոլում է ցեղասպանության թեման, որի սարսափը նա ապրել է մանկության տարիներին: Նկարը, որը ներկայացվելու է www.hi-artonline.com նախագծի կողմից, ունի  հետաքրքիր երկարամյա պատմություն և համարվում է հայերի ցեղասպանության թեմային նվիրված առաջին աշխատանքը սյուրռեալիստական ոճում: Անցյալ դարի 30-ական թթ. ստեղծված ստեղծագործությունը համաշխարհային սյուրռեալիզմի ամենատպավորիչ աշխատանքներից է: 1990թ. այս աշխատանքը աճուրդի է դրվել Ֆրանսիայում աշխարհի 50 ամենահայտնի նկարիչների /Դալի, Պիկասո, Միրո, Շագալ, Ռոդեն, Ռենուար, Մոնե, Մանե և այլք/ աշխատանքների կողքին: Արվեստի այս մեծագույն ստեղծագործությունը տեսնելու հնարավորությունը մեր երկրի մշակութային ամենակարևոր իրադարձություններից է: Լևոն Թութունջյանի անունը կրող ցուցասրահում կերպարվեստի կենտրոնը ներկայացնելու է այնպիսի հեղինակների գլուխգործոցներ, ինչպիսիք են Երվանդ Քոչարը, Մարտիրոս Սարյանը և այլ վարպետներ: 

 



© 2018 "ԱԱ Աուկցիոն՞ ՍՊԸ 2017
Կայքի ստեղծումը՝ developWay CJSC