Առաջիկա աճուրդ «ԸՆՏՐԱՆԻ» 02 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2017

«ԸՆՏՐԱՆԻ»

ԱՃՈՒՐԴ

 2017, Դեկտեմբերի 2, ժամը՝ 17:00

«Բարձր արվեստ» կենտրոնի «Շեդևր» սրահ Երևան, Վազգեն Սարգսյան, 7

Ցուցադրություն

Սեպտեմբերի 5-29 Կոմիտասի թանգարան–ինստիտուտ

Հոկտեմբերի 1 – դեկտեմբերի 2-ը «Բարձր արվեստ» կենտրոնի «Շեդևր» սրահ

 

  Հայ ժողովուրդն իր մշակույթը կերտել է հազարամյակների ընթացքում: Այն դարձել է համաշխարհային քաղաքակրթության կարևոր ու անբաժանելի մի մասը: Ընդունելով այդ մեծ ժառանգությունը՝ մենք պետք է գիտակցենք նաև մեծ պատասխանատվություն՝ պահպանել և ըստ արժանվույնս գնահատել: Գնահատել՝ բառի բոլոր իմաստներով: Հենց այդ խնդիրն է հետապնդում «Հայ կոլեկցիոներների ակումբ»-ի կողմից կազմակերպված աճուրդը, որը ներկայացնում է հայ նկարիչների ընտրանին՝ 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև մեր օրերը: 19-րդ դարի սկզբից մինչև 30-ական թթ. ասպարեզ է գալիս հռչակավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին (1817-1900թթ.), որի հանճարեղ ստեղծագործությունները հետագայում նվաճեցին ողջ աշխարհը: Այվազովսկու ստեղծագործության ազդեցությունը, անկասկած, մեծ դեր է ունեցել հայ ծովանկարչական դպրոցի ներկայացուցիչների՝ Էմանուել Մաղդեսյանի, Վարդան Մախոխյանի, Արսեն Շաբանյանի, Կարապետ (Շառլ) Ադամյանի ստեղծագործական առաջընթացի մեջ: Աճուրդում ներկայացված Գևորգ Բաշինջաղյանը (1857-1925թթ.) լիիրավ համարվում է հայկական բնանկարի հիմնադիրը: Նրա վրձնին են պատկանում Կովկասի և մասնավորապես Հայաստանի բնությունը գովերգող բազմաթիվ գլուխգործոցներ: 19-րդ դարում հայկական գեղանկարչության մեջ ձևավորվում է նաև պատմական ժանրը, որի հիմնադիրը դարձավ Վարդգես Սուրենյանցը (1860-1921թթ.): Հայացք նետելով հայ պատմության դրամատիկ դրվագներին՝ իր կտավներում Սուրենյանցը հաստատում է հայրենասիրության գաղափարը: Այդ շրջանի դասականներից է նաև Եղիշե Թադևոսյանը (1870-1936թթ.): Նրա ստեղծագործությունն իմպրեսիոնիստական մեթոդի յուրացման և յուրովի կիրառման առաջընթաց քայլ էր ազգային գեղանկարչության մեջ: Այդ նույն հունով զարգանում էր նաև Վահրամ Գայֆեջյանի (1879-1960թթ.) արվեստը: Երվանդ Քոչարը (1899-1979) առանձնահատուկ տեղ է զբաղեցնում 20-րդ դարի արվեստի պատմության մեջ: Իր աշխատանքներում խաչաձևվում են թիֆլիսյան տիպաժը, կուբիզմի տարրերը և դասական գծանկարը: Մշտապես գտնվելով համարձակ, նորարար որոնումների մեջ՝ նա փորձում էր գտնել և իր ստեղծագործությանը հավելել չորրորդ չափումը՝ ժամանակը: Այսպիսով, նա ստացավ այն, ինչ կոչվում է «Նկարչություն տարածության մեջ», որը դարձավ քանդակի և գեղանկարչության սինթեզը: Քոչարի գործերը միշտ գտել են իրենց տեղն աշխարհի լավագույն թանգարաններում՝ Պիկասսոյի, Միրոյի և Դալիի գործերի հետ մեկտեղ: Համաշխարհային ճանաչում է վայելում Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան, 1905-1948): Համաշխարհային համբավ ձեռք բերեց նաև մեծագույն սյուրռեալիստ Լևոն Թութունջյանը (1905-1968թթ.): Նրա «Դեղին դիմակ» կտավը դարձավ 20-րդ դարի գլուխգործոցներից մեկը: Եվրոպայի լավագույն թանգարաններում և պատկերասրահներում ցուցադրվելով 20-րդ դարի ամենանշանավոր նկարիչների շարքում: Թութունջյանի աշխատանքները միշտ աչքի են ընկնում յուրահատուկ նրբաճաշակությամբ և բազմանշանակ մինիմալիզմով: Խոսելով ծնունդով հայ, սակայն եվրոպական մասշտաբի առաջնակարգ վարպետների մասին՝ չենք կարող չնշել Գառզուի (Գառնիկ Զուլումյան, 1907-2000թթ.) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920-2013թթ.) անունները: Վարպետներ, որոնց տաղանդավոր և ինքնատիպ արվեստն արդեն վաղուց նվաճել է իր ուրույն տեղը հայկական և եվրոպական արվեստի մեջ: Ժամանակակից հայ նկարչության պատրիարք Մարտիրոս Սարյանը (1880-1972թթ.), հաստատելով 20-րդ դարի առաջին կեսի հայ արվեստի հիմնական դրույթները, դարձավ մեկ ուրիշ հայ հանճարի՝ Մինաս Ավետիսյանի (1928-1975թթ.) հոգևոր հայրը: Ինչպես բնորոշեց ինքը՝ Սարյանը, Մինասը դարձավ այն նոր և անկրկնելի անձնավորությունը, որը քայլ արեց դեպի արևի աշխարհ և ձևավորեց այն նոր սկզբունքները, որոնց հիման վրա շարունակվեց հայ գեղանկարչության հետագա զարգացումը 20-րդ դարի 60-ական թթ: Մինասի արվեստի հետ զուգահեռ զարգանում էր նաև Աշոտ Հովհաննիսյան (1929-1997թթ.) հանճարը: Նրա ստեղծագործությունները ոչ միայն նոր որակ հաղորդեցին ազգային արվեստին, այլև կարող են համահունչ դիտվել եվրոպական ցանկացած համատեքստի մեջ: Եվ չմոռանանք Վրույր Գալստյանին՝ միշտ տաղանդավոր և հաճախ անսպասելի։ Հակոբ Հակոբյանը (1923-2013թթ.), ծնվելով օտարության մեջ, ստանալով եվրոպական կրթություն, եկավ Հայաստան՝ լինելով կայացած վարպետ: Պահպանելով իր զուսպ գունապնակը և հստակ կառուցվածքը՝ նա առաջարկեց ազգային նկարչության իր ուրույն տարբերակը: Չժխտելով իր գործընկերների նախորդ նվաճումները՝ նա հայ արվեստին հաղորդեց նոր որակ։ Աճուրդում ներկայացված են նաև հայ մոդեռնի դասականներ դարձած Սեյրան Խաթլամաջյանը (1937-1994թթ.), Ռոբերտ Էլիբեկյանը (1941), Վարուժան Վարդանյանը (1948-2010): Այս վարպետները՝ որոնցից յուրաքանչյուրն իր ոճով և աշխարհընկալմամբ, նվաճեցին իրենց տեղը 20-րդ դարի գունապնակի մեջ: Արվեստագետների ցանկը շարունակում են Լաուրա Ավետիսյանը(1941), Համլետ Հովսեփյանը (1950), Այվազ Ավոյանը (1955-2011թթ.), ներկայումս ԱՄՆ-ում բնակվող Քիքին (Գրիգոր Միքայելյան, 1956), որը դիտողի դատին է առաջարկում իր հայտնի «Բոբո» թեմայի նորանոր տարբերակները և Ներսես Մելիքյանը (1957): Ժամանակագրությունն ավարտում են Տիգրան Ասատրյանը (1968) և Սուրեն Համբարձումյանը (1977)՝ ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչները: Հուսով ենք, որ «Հայ կոլեկցիոներների ակումբի» այս նոր նախաձեռնությունն առիթ կդառնա հայ արվեստի գոհարների ճիշտ գնահատմանը և նրանց հետագա հանրահռչակմանը միջազգային շուկայում:


Զառա Այրումյան

արվեստաբան

 

 

LOT 1                       LOT 2







 

 

 

                 

 

 

 

 



 
 Aivazovsky Hovhannes (1817-1900)
Clash
1860
Oil on canvas
39  x  52.4  cm


124 800 000-144 000 000 AMD

__________________________________________


                      Bashinjaghyan Gevorg (1857-1925)
Darial gorge at night
1911
Oil on canvas
120  x  80  cm


38 400 000-43 200 000 AMD

__________________________________________


LOT 3 LOT 4
                       

 




 

 

 

 

 

 

 



Surenyants Vardges (1860-1921)

By the spring
1900
Oil on canvas
72  x  31.5  cm

 

86 400 000-105 600 000 AMD


__________________________________________

 

                     

 

Makhokhyan Vardan (1869-1937)
Seascape
1910
Oil on canvas
72  x  112  cm

21 600 000-24 000 000 AMD


__________________________________________

 

 

LOT 5 LOT 6

 



                       
 Makhokhyan Vardan (1869-1937)
Seascape
1912
Oil on canvas
45  x  60  cm


8 640 000-9 600 000 AMD

__________________________________________


                     
Tadevosian Eghishe (1870-1936)
Venice
1904
Oil on canvas
50  x  40  cm


14 400 000-16 800 000 AMD

____________________________________________
LOT 7 LOT 8
                         
 Gayfejian Vahram (1879-1960)
Artist G. Miansarov by the easel
1947
Oil on pasteboard
61  x  44.3  cm


7 200 000-9 600 000 AMD

__________________________________________
                     

 


 Gayfejian Vahram (1879-1960)

Under the shadow of a tree
1930
Oil on canvas
48  x  47  cm

 


14 400 000-16 800 000 AMD


___________________________________________



LOT 9 LOT 10
                         

 

Sarian Martiros (1880-1972)
LOT 9
Golden landscape
1959
Oil on canvas
36  x  52  cm


38 400 000-43 000 000 AMD

____________________________________________

 

                      Alkhazian Ohannes (1881-1958)
LOT 10
Landscape
1930
Oil on canvas
47  x  70  cm


4 800 000-5 760 000 AMD

____________________________________________
 LOT 11










 LOT 12



                     
 Kochar Ervand (1899-1979)
The lying woman
1959
Drawing/ Graphics
Watercolour on paper
22  x  27  cm

3 840 000-4 800 000 AMD


____________________________________________


                     

Kochar Ervand (1899-1979)

Portrait of Jean Rigaux
1929
Painting
Oil on canvas
60  x  47  cm


86 400 000-96 000 000 AMD


___________________________________________

 LOT 13










 LOT 14



                     

 

Arshile Gorky (Vostanik Adoyan) (1904-1948)
"Allegory" series
1936
Drawing/ Graphics
Pencil on paper
17  x  24.8  cm

 

24 000 000-26 400 000 AMD


___________________________________________



                     
Tutundjian Leon (1905-1968)
Yellow mask
1930
Painting
Oil on canvas
89  x  116  cm


153 600 000-168 000 000 AMD


___________________________________________



LOT 15










LOT 16
                         
 Tutundjian Leon (1905-1968)
Composition
1925
Drawing/ Graphics
Gouache on paper
25  x  19  cm

7 200 000-9 600 000 AMD

___________________________________________


                       
Tutundjian Leon (1905-1968)
Jug
1950
Sculpture
Ceramics
35  x  28  cm

19 200 000-21 600 000 AMD

___________________________________________


LOT 17










LOT 18

 



                       
Tutundjian Leon (1905-1968)
Surrealistic drawing
1929
Drawing/ Graphics
China ink on paper
34  x  26  cm
7 200 000-9 600 000 AMD

__________________________________________


                      Tutundjian Leon (1905-1968)
Naked woman
1925
Drawing/ Graphics
Paper / mixed media
54  x  25  cm

12 000 000-13 400 000 AMD

___________________________________________


LOT 19










LOT 20
                     



Nalbandyan Dmitri (1906-1993)
Armenian valley
1970
Painting
Oil on canvas
80  x  102  cm


24 000 000-28 800 000 AMD


____________________________________________



                     
Carzou Jean (Garnik Zouloumian) (1907-2000)
Garden of Versailles
1979
Painting
Oil on canvas
97  x  130  cm


26 400 000-28 800 000 AMD


___________________________________________



LOT 21










LOT 22
                       

 



 
Bedikian Krikor (1908-1981)
Naples cart
1950
Painting
Oil on canvas
46  x  56  cm

2 400 000-2 880 000 AMD

__________________________________________


                     
Diranian Sarkis (1854-1918)
The harem
1897
Drawing/ Graphics
Gouache on pasteboard
41  x  64  cm

3 840 000-4 800 000 AMD

___________________________________________
LOT 23                       LOT 24
                         
 
Shabanyan Arsen (1864-1949)
The beach
1910
Painting
Pastel
38  x  47  cm

2 880 000-3 840 000 AMD

__________________________________________


                       
Jean Jansem (Hovhannes Semerjian) (1920-2013)
Wooden man
1996
Painting
Oil on canvas
114  x  162  cm

38 400 000-57 600 000 AMD

___________________________________________


LOT 25                       LOT 26
                       

 

 

 

 



 

Hakobyan Hakob (1923-2013)
Akhtala
1968
Painting
Oil on canvas
90  x  70  cm

 


8 640 000-9 600 000 AMD


___________________________________________



                     

 

Galstian Vruir (1924-1996)
City landscape
1971
Painting
Oil on canvas
68  x  94  cm

 


7 200 000-8 640 000 AMD


___________________________________________



LOT 27                       LOT 28
                       

 



 

Avetisyan Minas (1928-1975)
Jajur landscape
1974
Oil on pasteboard
35  x  27  cm

 


12 000 000-13 400 000 AMD


____________________________________________



                     

 

Avetisyan Minas (1928-1975)
The descent from the cross
Oil on canvas
170  x  150  cm

 


96 000 000-105 600 000 AMD


___________________________________________



LOT 29                       LOT 30

 



                       

 

Hovhannisian Ashot (1929-1997)
Aragats view from Arabkir
1992
Oil on canvas
60  x  80  cm

 


8 640 000-9 600 000 AMD


___________________________________________



                     

 

Hakobyan Hrachia (1935-1982)
The bather
1980
Oil on canvas
79  x  75  cm

 


2 880 000-3 840 000 AMD


___________________________________________



LOT 31

                      LOT 32

 



                       

 

Khatlamajian Seiran (1937-1994)
Saghmosavank
1985
Oil on canvas
80  x  90  cm

7 200 000-8 640 000 AMD

___________________________________________

 

 

                     

 

Khatlamajian Seiran (1937-1994)
Game
1966
Oil on canvas
120x  150  cm

5 760 000-7 200 000 AMD

__________________________________________

 



LOT 33                       LOT 34
                         

 

Elibekian Robert (1941)
Apparition
2000
Oil on canvas
81  x  100  cm

 


9 600 000-11 000 000 AMD


___________________________________________



                     

Avetisyan Laura (1941)

A girl with a violin
2017
Oil on canvas
91  x  71  cm

 


2 880 000-3 840 000 AMD


___________________________________________

LOT 35                       LOT 36
 

© 2017 "ԱԱ Աուկցիոն՞ ՍՊԸ 2017
Կայքի ստեղծումը՝ developWay CJSC