Աճուրդի պայմաններ

Աճուրդի պայմաններ


1. Աճուրդի կազմակերպիչ


1.1 Աճուրդի կազմակերպիչ է հանդիսանում «ԱԱ Աուկցիոն» ՍՊԸ-ն (այսուհետև՝ Կազմակերպիչ): Աճուրդի ժամանակ Կազմակերպիչը հանդես է գալիս աճուրդավարի միջոցով, որն անմիջապես վարում է աճուրդը, իսկ այլ ժամանակ՝ աճուրդը կազմակերպող քարտուղարի կամ իր այլ իրավական ներկայացուցիչների միջոցով:


2. Աճուրդի մասնակից


2.1 Աճուրդի մասնակից կարող են հանդիսանալ ֆիզիկական և իրավաբանական անձինք:


2.2 Աճուրդի մասնակից չեն կարող լինել այն անձինք, որոնք աճուրդով վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:


3. Աճուրդի կազմակերպում


3.1 Աճուրդը կազմակերպվում է Երևանի ժամանակով ժամը 12.00 - 24.00 ընկած ժամանակահատվածում, Կազմակերպչի կողմից նախապես տեղեկացված ժամանակահատվածում և վայրում:


3.2 Աճուրդի պատկերագիրքը ներառում է լոտերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն և յուրաքանչյուր լոտի կանխատեսվող արժեքը:


3.3 Աճուրդում ներկայացված լոտերին աճուրդի մասնակիցները կարող են մինչև աճուրդի սկիզբը ծանոթանալ աճուրդի անցկացման վայրում:


3.4 Աճուրդի մասնակիցները կարող են լոտերի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը մինչև աճուրդի սկիզբը ներկայացնել Կազմակերպչի մասնագետներին: Աճուրդի ընթացքում կամ դրանից հետո նրանք իրավունք չունեն լոտերի վերաբերյալ հարցեր ուղղել Կազմակերպչին:


3.5 Քարտուղարն իրավունք ունի իր հայեցողությամբ աճուրդից հանել ցանկացած լոտ:


3.6 Աճուրդին մասնակիցները կարող են մասնակցել անձամբ, հեռակա, հեռախոսով կամ օնլայն:


     3.6.1 Աճուրդին անձամբ մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել ՝ ներկայացնելով ինքնությունը կամ լիազորությունները հաստատող փաստաթղթեր, և ստանալ թվային ցուցատախտակ: Թվային ցուցատախտակը հանդիսանում է մասնակցի աճուրդին մասնակցելու իրավունքի միակ ապացույցը: Եթե մասնակիցն իր թվային ցուցատախտակը տրամադրում է այլ անձանց, ապա նա ամբողջական պատասխանատվություն է կրում այդ անձի գործողությունների համար:


    3.6.2 Հեռախոսով մասնակցության դեպքում, մասնակիցը պետք է լրացնի հայտ՝ նշելով ընտրած լոտերի համարները և անվանումները: Հեռախոսով մասնակցող մասնակցին տրվում է կոդային համար, որը համարժեք է թվային ցուցատախտակին: Իր կողմից ընտրված լոտերի սակարկություններից առաջ, Կազմակերպիչի աշխատակիցը հեռախոսով կկապվի մասնակցի հետ և կներկայացնի նրա շահերը:


    3.6.3 Մասնակիցը կարող է նաև մասնակցել աճուրդին, առանց անձանմբ ներկա լինելու կամ հեռախոսի միջոցով (հեռակա): Այդ նպատակով հայտ է ներկայացնում՝ նշելով իր նախընտրած լոտերից յուրաքանչյուրի համարը, անվանումը և առավելագույն գինը: Եթե միևնույն լոտի համար ստացվել են երկու հայտ միևնույն առաջարկվող գնով  որոնք հանդիսանում են լոտի ամենաբարձր առաջարկված գինը, ապա հաղթող է ճանաչվում է առաջինը հայտ ներկայացրած մասնակիցը:

 


   3.6.4 Օնլայն մասնակցության դեպքում, մասնակիցը պետք է նախ գրանցվի aaauction.am կայքում,  ծանոթանա աճուրդի անցկացման պայմաններին և օնլայն նշի իր նախընտրած լոտի առավելագույն գինը մինչև  դեկտեմբերի 2-ը, ժամը 16:00:  Եթե մինչ այդ մեկ այլ մասնակից ներկայացնի առավել բարձր գին նույն լոտի համար, մինչ այդ առավել ցածր հայտ ներկայացրած մասնակիցը կստանա էլեկտրոնային ծանուցում այդ մասին: Դասական աճուրդի ժամանակ, եթե լոտն ունի օնլայն  հայտ, ապա սակարկությունը սկսվում է այդ գնից: Օնլայն քայլերը կատարվում են USD, սակայն վճարումը կատարվում է միայն ՀՀ դրամով


3.7 Աճուրդը բացվում է հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշվում է աճուրդում վաճառվելիք լոտի անվանումը և նկարագրությունը, դրա մեկնարկային գինը, լոտի նկատմամբ սահմանափակումները, ինչպես նաև աճուրդի անցկացման ձևը, այդ թվում՝ գնային հայտեր ներկայացնելու կարգը:


3.8 Մասնակցի կողմից թվային ցուցատախտակի բարձրացումը նշանակում է մասնակցի անվերապահ համաձայնությունը ձեռք բերել տվյալ լոտը հայտարարված գնով: ցանկացած մասնակից իրավունք ոնի, նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը, ներկայացնել նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը՝ նվազագույն հավելման չափով: Եթե Կազմկերպիչը չի հայտարարել այն, ապա նվազագույն հավելման չափը համարվում է վերջին հայտարարված գնի 10 տոկոսը: Մասնակիցն իրավունք ունի աճուրդի ընթացքում հայտարարել կամայական այլ գին, որը վերջին հայտարարված գինը գերազանցում է նվազագույն հավելման չափով: Վերջին դեպքում, գնի հետագա հաշվարկը շարունակվում է այդ հայտարարված գնից:


3.9 Վերջին ամենաբարձր գնային  հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդավարը վիճակահանության միջոցով որոշում է հաղթող մասնակցին: Այդ պահից լոտի առք-ու-վաճառքի գործարքը համարվում է կայացած, որից հետո հրաժարվելը կամ այլ պայմաններ առաջադրելը չի թույլատրվում: Լոտի գնումից հրաժարվելը հանգեցնում է տուգանքի լոտի վաճառքի գնի 20 տոկոսի չափով:


3.10 Լոտն աճուրդում վաճառելուց հետո տվյալ լոտի նկատմամբ հաղթող ճանաչված մասնակիցը հրավիրվում է արձանագրությունն ստորագրելու: Լոտի (լոտերի) վաճառքից հետ հաղթողը և Կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը, և տվյալ լոտի վերբերյալ աճուրդը համարվում է ավարտված: Եթե հաղթող ճանաչված մասնակիցն արձանագրության վերաբերյալ առարկություններ ունի, ապա դրանք նշվում են արձանագրության մեջ: Աճուրդի արդյունքների մեջ նշվում են՝


1. աճուրդի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և ժամանակը.


2. լոտի անվանումը, լոտի վերաբերյալ իրավունքներն ու պարտականությունները և այլ սահմանափակումներ, ինչպես նաև լոտի եղած տվյալներ և վիճակը.


3. լոտի մեկնարկային գինը.


4. Կազմակերպչի անվանումը.


5. հաղթող ճանաչված մասնակցի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը.


6. լոտի գնման գինը:


3.11 Կազմակերպիչը հաղթող մասնակցին է հանձնում լոտը վերջինիս համար ամբողջական վճարումները ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև վկայագիր մասնակցի կողմից Կազմակերպչի աճուրդում լոտի գնման վերաբերյալ:


4. Հաշվարկներ և վճարումներ


4.1 Աճուրդի մասին հրապարակային ծանուցմամբ, աճուրդի արդյունքների մասին արձանագրությամբ կամ պայմանագրով այլ ժամկետ սահմանված չլինելու դեպքում աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցն աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրը վճարում է լոտի գնի 30 տոկոսը, իսկ այդ օրվանից տասը օրացույցային օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի գինը՝ հաշվարկելով մուծված նախավճարի գումարները: Լոտի նկատմամբ սեփականության իրավունքը հաղթող մասնակցի է անցնում ամբողջական գումարի վճարման պահին: Բանկային և վճարային համակարգերի միջոցով վճարումներից գանձումները կատարվում են մասնացի կողմից: Վճարումը կատարվում է ՀՀ դրամով:


4.2 Եթե սահմանված ժամկետում հաղթող մասնակիցը չի վճարում ամբողջ գումարը, ապա մասնակցից ստացված կանխավճարները չեն վերադարձվում, իսկ լոտը տնօրինվում է ըստ Կազմակերպչի հայեցողության:


4.3 Ի հավելումն լոտի վաճառքի գնի, հաղթող մասնակիցը Կազմակերպչին վճարում է կոմիսիոն վճար, վաճառքի գնի մինչև 10 տոկոսի չափով՝


մինչև 100 000 USD ներառյալ` 10 %


100 000 USD -ից մինչև 200 000 USD ներառյալ՝ 5 %


200 000 USD -ից առավել՝ 3 %


Լոտի ձեռքբերումն աճորդում, նշանակում է մասնակցի անվերապահ համաձայնությունը Կազմակերպչին ի հավելումն վաճառքի գնի վճարելու նշված կոմիսիոն վճարը: 


4.4 Կազմակերպիչը կարող է հաղթող մասնակցի հանձնարարությամբ և համապատասխան վճարի դիմաց իրականացնել այլ ծառայություններ, ներառյալ՝ լոտի տեղափոխում, արտահանման  թույլտվության ստացում և այլն:


4.5 Ձեռքբերված գույքը հաղթող մասնակիցը պետք է վերցնի ամբողջական վճարումից հետո առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում: Նշված ժամկետից ուշանալու դեպքում, յուրաքանչյուր ուշացած օրվա համար գանձվում է տույժ լոտի գնահատված գնի 0.1 տոկոսի չափով:


5. Կազմակերպչի կողմից տրվող երաշխիքներ


5.1 Կազակերպիչն իր լավագույն ջանքներն է ներդնելու, որպեսզի լոտի վերաբերյալ տրամադրի արժանահավատ տեղեկատվություն: Նշված տեղեկատվությունն ամփոփվում է աճուրդային բրոշյուրում: Վերջինս կարող է լինել նաև էլեկտրոնային և այլն: Կազմակերպիչն իրականացնում է աճուրդն այն հիմունքով, որ աճուրդի մասնակիցը, մինչը աճուրդի սկսվելն իրավունք ունի ստոգել լոտը՝ հավաստիանալու լոտի վիճակի և ներկայացված տեղեկատվության ճշտության վերաբերյալ: Աճուրդի ընթացքում և ավարտից հետո, լոտի վիճակի կամ նկարագրության ճշտության վերաբերյալ հարցումները չեն ընդունվում:


5.2 Որևէ լոտի վերաբերյալ տրամադրված տեղեկատվություն, մեկնաբանություն կամ այլ արդյունքներ, գնահատումներ՝ բանավոր կամ գրավոր կամ ներառյալ որևէ բրոշյուրում, փաստերի ներկայացում չէ, այլ Կազմակերպչի կարծիքի արտահայտում:



 

 

 

 



© 2017 "ԱԱ Աուկցիոն՞ ՍՊԸ 2017
Կայքի ստեղծումը՝ developWay CJSC