Մեր մասին/Կապ

   

  Hi-artonline-ը և AAauction.am-ը արվեստի ստեղծագործությունների վաճառքի ինտերնետային առաջին ռեսուրսն են Հայաստանում:

 Մեր նպատակն է միավորել ժամանակակից և դասական արվեստը մեկ ինտերակտիվ հարթակի վրա, ներկայացնել ինչպես երիտասարդ հեռանկարային հեղինակների, այնպես էլ ճանաչված վարպետների:

  Հարթակի հիմնական խնդիրն է ծանոթացնել Ձեզ հայկական արվեստի տենդենցներին, բացահայտել հայազգի ստեղծագործողների վարպետությունն ու տաղանդը, հաստատել հեռանկարային համագործակցություններ համաշխարհային արտ-հանրության հետ:

  Աշխարհի յուրաքանչյուր կետում գտնվող գնորդն այստեղ կգտնի ինչ-որ հետաքրքիր բան և իր համար կբացահայտի նոր անուններ: Ռեսուրսի հիմնադիրները, ղեկավարները և փորձագիտական հանձնաժողովը մեծ ջանքեր են գործադրում ստեղծել և  մեծացնել բարձր արվեստը ներկայացնող մի բացառիկ հավաքածու, միևնույն ժամանակ չմոռանալով, որ հավաքածուում ներկայացված բացառիկ աշխատանքները` պետք է լինեն մատչելի գնային համակարգում: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մասնակցությունը աճուրդներին և ակցիաներին, օնլայն վաճառքին, ինչպես նաև համագործակցությունը հեղինակների, պատկերասրահների և կազմակերպությունների հետ իրականանան պարզ, արագ և թափանցիկ ճանապարհով:

Hi-artonline-ը և AAauction.am-ը գործում են միջազգային չափանիշներին համաձայն, վստահելի գործընկեր են, երաշխավորում են գնորդին ապահով մատակարարում, տալիս են հավաստագրեր սեփականության իրավունքի, գնի և իսկության վերաբերյալ, ինչպես նաև երաշխավորում են գործարքի գաղտնիությունը:

 

 Կապ`  
Աճուրդ` info@aaauction.am  

Օնլայն վաճառք և

համագործակցություն`

info@aaauction.am  
Հեռ.` +374 (60) 527299
Skype: AA Auction
Հասցե` Աբովյան 16, Երևան, Հայաստան, 0001,

 

Մեր գրասենյակն աշխատում է ` ժամը 11:00-19:00 , երկուշաբթիից շաբաթ:

 

Փորձագիտական հանձնաժողով և կառավարում`

տնօրեն`
Աննա Գրիգորյան

 

 

 
գլխավոր փորձագետ/արվեստաբան
Վարդան Վարդանյան
փորձագետ Մարինա Ստեփանյան
փորձագետ/վերականգնող
Համլետ Մաթևոսյան
Խորհրդական,  արվեստաբան`
Շահեն Խաչատրյան


 

Արվեստի ստեղծագործությունները փորձագիտության են ենթարկվում ՀՀ Մշակույթի նախարարության  "Մշակութային Արժեքների Փորձագիտական Կենտրոն" ՊՈԱԿ-ում և Ազգային Ակադեմիայի "Ազգային Փորձագիտական Բյուրո" ՊՈԱԿ-ում:

Անուն
Էլ. փոստ
Կազմակերպություն
Հաղորդագրություն
Մուտքագրեք պատկերի նշանները
 
    

© 2017 "ԱԱ Աուկցիոն՞ ՍՊԸ 2017
Կայքի ստեղծումը՝ developWay CJSC